ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանն է խոշոր հաշվով պարտվում՝ այդ մասին մտածեք

Հայաստանն է խոշոր հաշվով պարտվում՝ այդ մասին մտածեք
08.11.2024 | 14:18

«Նոայի» խոշոր հաշվով պարտությունը ողբացողներ, Հայաստանն է խոշոր հաշվով պարտվում, ստորանում աշխարհի աչքի առաջ՝ այդ մասին մտածեք։

Հայաստան պետությունը, բազար բլոտի լեզվով ասած, ամեն օր թարս կապուտ է լինում, ոչ իշխանություն ունենք, ոչ՝ ընդդիմություն, երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչվածը անդիպլոմ, բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած, մարտի 1-ին դաշտային գեներալ դարձած հեծանվորդն է, ով ամեն օր նոր ստեր է հորինում՝ մարդկանց խաբելու համար։ Այսպես կույրը կույրերին առաջնորդում է դեպի անդունդ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4993

Մեկնաբանություններ